Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղական համայնքն օր օրի դատարկվում է: Այն Ադրբեջանի հետ ունի 1 կմ պետական սահման ու Երեւանից հեռու է 229 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 89 կմ: Այգեձորի համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ 2000թ. այնտեղ բնակչության թիվը 2752 էր, իսկ այս պահի դրությամբ՝ 2528: Ընտանիքների թիվը կրճատվել է 146-ով, նախկին 796-ի փոխարեն համայնքում այսօր կա 650 ընտանիք: Գյուղի դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, այնինչ 2000թ. նրանց թիվը եղել է 487: Համայնքը զբաղեցնում է 2358 հա տարածք, որից 467 հա արոտներ են, 567.9 հա՝ վարելահողեր, 97.8 հա՝ այգիներ, 462.4 հա՝ անտառներ: Հողերի շուրջ 38%-ը չի մշակվում:
ՀԵՏԸՆԹԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ