
Սոցիալական ցանցերում որպես «Նավակ Ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ իրավապահներն առայժմ քրեական գործ չեն հարուցել․ ոստիկանությունը դեռ հետաքննություն է անցկացնում:
Վիլեն Գաբրիելյանը կեսօրին ցուցմունք է տվել․ ակտիվիստի վրա հարձակվել էին շաբաթ երեկոյան Երևանի կենտրոնում: Դիմակավորված չորս անձինք, առանց որևէ բան ասելու, փայտե մահակներով հարվածներ էին հասցրել Վ. Գաբրիելյանին, ով ուղեղի ցնցում է ստացել: Նրա գլուխը երեք տեղից կարել են, դեմքն ամբողջությամբ կապտած և այտուցված է:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.