ԱԺ նոր մասնաշենքի չորրորդ հարկում այս օրերին անասելի շինարարական եռուզեռ է. բանն այն է, որ թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որոշել է հիմնովին վերանորոգել իր ապագա աշխատասենյակը: Նա իրենով է արել միանգամից 3 աշխատասենյակ, ու հիմա բանվորները քանդում են շենքի միջնորմ պատերը՝ այդ տարածքն իրար միացնելու եւ ՍԱՍ-ի Արտակի աշխատասենյակն ընդլայնելու համար: Դրա հետեւանքով արդեն տեւական ժամանակ է՝ ամբողջովին խաթարվել է նոր մասնաշենքում նստող ԱԺ աշխատակիցների ու պատգամավորների աշխատանքը, քանի որ նրանք ողջ օրը ստիպված են լսել շինարարական անտանելի աղմուկը: Փաստորեն, ՍԱՍ-ի Արտակն ամենայն լրջությամբ է պատրաստվում ԱԺ առաջիկա աշխատանքներին ու բեղմնավոր օրենսդիր գործունեությամբ զբաղվելու, դարակազմիկ հայտարարություններ անելու, իր խորը վերլուծությունները ներկայացնելու համար նրան անհրաժեշտ է միաժամանակ երեք աշխատասենյակ, այլապես փոքր սենյակում նրա խորաթափանց, վերլուծական միտքը կարող է եւ չաշխատել:
3 ՍԵՆՅԱԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ