Անդրեյ Պատոկան կղեկավարի «ՎիմպելԿոմ» ԲԲԸ «ԱՊՀ» բիզնես միավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 հունվար, Ամստերդամ-Մոսկվա. «ՎիմպելԿոմ» ԲԲԸ -ն հայտարարում է Անդրեյ Պատոկայի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակման մասին: Մինչ այդ Անդրեյ Պատոկան հանդիսանում էր «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ենթակառուցվածքի զարգացման գծով փոխնախագահ («Ռուսաստան» բիզնես միավոր):

Մեկնաբանելով նշանակումը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ Գլխավոր տնօրեն Ջո Լունդերը նշեց. «ուզում եմ շնորհավորել Անդրեյ Պատոկային ԱՊՀ բիզնես միավորի ղեկավարի նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ակնկալում եմ համատեղ աշխատանքի շարունակություն»:

«Հպարտ եմ նման վստահության համար։ Նոր նշանակումը, առաջին հերթին, դիտում եմ որպես լուրջ պատասխանատվություն և մասնագիտական մարտահրավեր: ԱՊՀ բիզնես միավորն իր կառուցվածքով ամենաբարդ, միաժամանակ ամենադինամիկ և խոստումնալից միավորներից մեկն է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ում: Այսօր բոլոր վեց շուկաները կամ անցնում են տեխնոլոգիական զարգացման հերթական փուլին կամ դեռևս գտնվում են դրա ընթացքում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հիմա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բաժանորդն իր պահանջներով և ակնկալիքներով: Հավատացած եմ, որ Beeline ապրանքանիշի դիրքերը ամրապնդելու գործում ամենաճիշտ ճանապարհը բաժանորդների գոհունակությանն ուղղված աշխատանքների իրականացումն է»,- ասաց Անդրեյ Պատոկան:

Անդրեյ Պատոկան ծնվել է 1969 թ. նոյեմբերի 10-ին: Ավարտել է Պաշտպանության նախարարության Կրասնոզնամենսկի ռազմական ինստիտուտը: 1992 թ.-ից սկսել է աշտատել «Կոմբելլգա» ԲԲԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Ժամանակի ընթացքում նրան հաջողվեց այդ ընկերությունում հասնել մինչև կոմերցիոն տնօրենի տեղակալի պաշտոնին:

2002 թ.-ին Անդրեյ Պատոկան նշանակվեց որպես «Կոմինկոմ»-ի կոմերցիոն տնօրեն, 2003թ.–ին ընկերությունում կատարված փոփոխություններից հետո դարձավ «ՍՑՍ Սովինտել» (ապրանքային նշան «Գոլդեն Տելեկոմ») ՍՊԸ-ի տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար, իսկ 2004թ.–ին նշանակվեց միջազգային և տարածաշրջանային բիզնեսի զարգացման վարչության ղեկավար: Ավելեի ուշ նա զբաղեցրեց «Գոլդեն Տելեկոմ» -ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2008թ.-ից Անդրեյ Պատոկան հանդիսացել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի կորպորատիվ շուկայի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ՝ ցուցադրելով գերազանց արդյունքներ: Իր ղեկավարման ընթացքում «Ռուսաստան» բիզնես միավորի B2B հատվածը զարգացել է շուկան գերազանցող արագությամբ և բազմիցս արժանացել է լավագույներից լավագույնի կոչմանը:

2014թ.–ին Անդրեյ Պատոկան նշանակվել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի ենթակառուցվածքների զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում, որտեղ նա մեկնարկեց ցանցի զարգացման նոր հայեցակարգի իրականացումը հիմնված հաճախորդամետ քաղաքականության վրա։ Դրանով իսկ հիմք դրվեց նորարարական տեխնոլոգիաների, ցանցի հուսալիության և կապի որակի շարունակական բարելավման ռազմավարությանը։




Լրահոս