ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՄԵԼ ԵՆ
Հուլիսի 4-ին ԱԺ 4 խմբակցությունների` ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ  ԲՀԿ-ի   ղեկավարները պաշտոնապես դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`առաջարկելով սեղմ ժամկետներում խորհրդարանում կազմակերպել հանդիպում «Հարսնաքար»-ի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով:

ՄԱՆԴԱՏԸ ԴՆԵԼԸ ՔԻՉ Է
Երեկ, մինչ Ազգային Ժողովում տեղի էր ունենում  խմբակցությունների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի Հերման Վան Ռոմպոյի հետ, ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում էին «Հարսնաքար»-ի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ մանդատը վայր դնելը քիչ է, եւ պահանջում էին Ռուբեն Հայրապետյանին հեռացնել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից:

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:

ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 4-ին մանդատից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է Ազգային Ժողով: Ըստ ընթացակարգի՝ ԱԺ առաջիկա նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է հրապարակի հրաժարականի դիմումը, եւ եթե դրանից հետո` 15 օրվա ընթացքում, Հայրապետյանը հետ չվերցնի այն, նա կզրկվի մանդատից:

ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՎ
Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված Սուքիաս Ավետիսյանը ստացավ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ Գեղարքունիքի մարզպետ նշանակված Ռաֆիկ Գրիգորյանի փոխարեն:

ԻՐԵ՞Ն ԷԼ
«ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն չեն կարող միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին եւ պաշտոնանկ անել նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին: Այդ կազմակերպությունները չեն ճանաչում այն ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, որոնք նշանակվել են իրենց պետության կողմից կամ էլ նախագահի ընտրությունները կեղծված են»,-«Ա1+»-ի մարզական լրագրողին պարզաբանել է  ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը:




Լրահոս