
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմական ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ տարած հաղթանակը 450-րդն էր նրա համար իսպանական ակումբի կազմում: Իսկ ընդհանուր առմամբ՝ ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում մասնակցել է 703 հանդիպման:
Ամենաշատ հաղթանակները Կասիլյասը տարել է Պրիմերայում՝ 323, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 88: