
Ռուսական «Новая газета»-ն , հղում կատարելով ՀՀ կառավարությունում սեփական աղբյուրին, հայտնում է, որ Վալերիյ Պերմյակովի հանդեպ դատավարությունը կանցնի Հայաստանի տարածքում, սակայն նրան կդատի ռուսական Ռազմական դատարանը: Դատավճիռը կայացնելուց հետո հանցագործը Ռուսաստան կուղարկվի, որտեղ էլ կկրի իր պատիժը:
Թերթը նշում է, որ սույն տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Ինչպես հայտնի է դարձել «Новая газета»-ին, որոշումն ընդունվել է երկկողմ բանակցությունների ընթացքում: