
«2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան եկող հինգշաբթի:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին ինքը մի քանի այլ պատգամավորների հետ գտնվում է Գյումրիում և մասնակցում Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները հետաձգվել էին փոքրիկի մահվան կապակցությամբ: