
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի գործընկերներ հանդիսացող Բելառուսն ու Ղազախստանը ոչ մի կերպ չարձագանքեցին Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված ոճրագործությանը:
Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն անգամ ցավակցական ուղերձ չեն հղել Սերժ Սարգսյանին: Ավելին՝ վերոնշյալ երկրների խոշոր զանգվածային լրատվամիջոցներն ընդհանրապես չեն անդրադարձել Գյումրիում գրանցված սարսափելի դեպքին:
Հավելենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու հայ ժողովրդին Գյումրիում գրանցված ոճրագործության պատճառով: