«Մեզ մոտ վախերի հավասարակշռությունը խախտված է»:
Իհարկե, ճիշտ է ասում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. ամեն ինչ երկրում պետք է չափի մեջ լինի եւ հավասարակշռված: Բայց վախի հավասարակշռություն ասվածը մի փոքր անտրամաբանական եզրույթ է: Ինչո՞ւ, որովհետեւ այս զգացողությունից մարդ արարածն ընդհանրապես պետք է հեռու լինի՝ գոնե այն դեպքում, երբ խոսքը մարդկանց հետ փոխհարաբերությունների մասին է, այլ ոչ թե գազանների հետ դեմառդեմ իրավիճակի: Իսկ եթե Կ. Անդրեասյանը կարծում է, թե մի քիչ մարդիկ, մի քիչ էլ օլիգարխները պետք է վախենան, ապա դա արդեն ճիշտ չէ, քանի որ շարքային քաղաքացին էլի իր դիրքերը կզիջի. օլիգարխները, միեւնույն է, Աստծուց էլ չեն վախենում: