Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո, որին մասնակցում էին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, քիչ առաջ ռազմաբազայից դուրս է եկել մեքենաների շարասյուն: Մի խումբ լրագրողներ կանգնել են ավտոշարասյան դիմաց՝ համոզված լինելով, որ ավտոմեքենաներից մեկում է նաև Աղվան Հովսեփյանը, և պահանջել են, որպեսզի նա կամ որևէ իրավասու անձ դուրս գա և պարզաբանումներ ներկայացնի ռազմաբազայում անցկացված բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Armlur.am-ի Գյումրիի թղթակիցը:
Անվտանգության աշխատակիցները փորձել են լրագրողներին հեռացնել ավտոշարասյան ճանապարհից և կոչ են արել չխոչընդոտել դրա ընթացքին: Գյումրիի մեր թղթակիցը հայտնում է, որ որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվել: