Կանենք ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա արդար դատավարություն. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների` Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն:  Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո լրագրողների հետ զույցում այս մասին նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է «Արմենպրեսս»-ը:

Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ` Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև՝ քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն` ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս