
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին, որի ժամանակ Արմեն Շահնազարյանին կնշանակեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար: Կառավարության որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար»։