«Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը:

«Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի: Ոչ մեկի ձայնը չպետք է բարձրանա, առավել ևս ձեռքը: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք, ինչը ապացուցեցինք վերջին օրերին: Սա համազգային ողբերգություն էր և սրանով պետք է փակենք ողբերգության այս էջը:

Ցավ կա, վիշտ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ բոլորին մխիթարելն է: Սուրբ Հոգով մխիթարվենք: Ուրախ եղեք, որ մենք բարեխոսներ ունեցանք երկնքում` ի դեմս Ավետիսյանների:

Վիշտը պետք է տանենք լուռ և աղոթքով, առանց ցնցումների: 8-րդ զոհ չպետք է լինի, 8-րդ մարդ չպետք է վիրավորվի՝ անկախ ազգությունից»,-նշեց սրբազանը:




Լրահոս