Չփարատված մնաց վերջին հույսը. Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին. Մեծարգո հայրենակիցներ. Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը:

Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը:

Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար: Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա»,- ասված է ուղերձում:




Լրահոս