
Այս ողբերգությունը ցնցել է մի ամբողջ քաղաք, մի ողջ ազգի, իրոք սուգ է քաղաքում: Այսօր վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստան արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Այսօր այդ զգացողությունն ունի ամեն մի քաղաքացի: Երբ Սերյոժային բերում էինք Գյումրի, մեզ միացան 70 ավտոմեքենա՝ փոքրիկ Սերյոժայի լուսանկարով», – նշեց նա:
Գյումրիի քաղաքապետը հայտարարեց, թե վստահ է, որ հանցագործը կստանա իր արժանի պատիժը և այն կկրի Հայաստանում:
«Մենք պատասխան ստացանք ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարից և նրա խոսքերը հուսադրող են: Ծանր զգացողություններ են և հնարավոր չէ ներկայացնել: Սերյոժան հրեշտակ է դառնալու և վերևից մեզ հետ է լինելու», – հավելեց նա: