ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը Արտակ Ալեքսանյանին մեղադրում է իրեն դաժանաբար ծեծելու եւ բռնությունների ենթարկելու մեջ: Ա. Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի եղբոր որդին է: Ոստիկանությունից տեղեկացանք, որ «Շ. Հայրապետյանն ու նրա մայրը հաղորդում են տվել Հրազդանի բաժնում, որ փետրվարի 3-ին իր որդուն առեւանգել, տարել են, «Երեւան Սիթի»-ի նկուղներից մեկում պահել են, հետո նա փախել է: Բացատրություն է տվել նաեւ Շահենը: Կատարվածի առնչությամբ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արաբկիրի բաժին, քանի որ դեպքը տեղի է ունեցել այդ տարածքում»: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից: Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է եղբորորդու արարքներից, պատասխանեց, թե` «Տեղյակ չեմ»: Այն դիտարկմանը, որ արդեն պաշտոնապես հրապարակվել է այդ մասին, Ալեքսանյանը այսպես արձագանքեց. «Հազար բարեկամ ունեմ, ամեն ինչի համար հո ես չպիտի՞ պատասխան տամ»:




Լրահոս