ՓԱՅՏԻ ԳՈՐԾԻՆ «ԽԱՉ Է ՔԱՇՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Տավուշի մարզի ոստիկանները «փայտի գործի» վրա խիստ վերահսկողություն են սահմանել: Ոստիկանները կանգնեցնում են մարզի տարածքից առանց պահանջվող փաստաթղթերի փայտանյութ տեղափոխող մեքենաներին եւ վարչական տուգանքներ կազմում:  Տավուշից  անտառանյութի արտահանումը խիստ հսկողության տակ է, սակայն հայտնի չէ, թե որքան կտեւի այդ հսկողությունը:  Մարզի տարածքում իրենց ապօրինի գործունեությունն են շարունակում, մթնոլորտն ու շրջակա միջավայրն են աղտոտում փայտածուխի պատրաստման «ցեխերը»: Դրանք ակտիվ են գործում, քանի որ Երեւանի ռեստորանները փայտածուխի մեծ պահանջ ունեն: Տեղեկություններ կան, որ նահապետական եղանակով ածուխ պատրաստելու համար օգտագործվում է նաեւ անչափահասների աշխատանքը: Նշենք, որ բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնանկ անելուց հետո դեռեւս թափուր է նրա պաշտոնը: Հաջորդ շաբաթ Տավուշի մարզ կայցելի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Սպասվում է, որ նրա մասնակցությամբ կքննարկվեն մարզի բնապահպանական խնդիրները:




Լրահոս