ՄԵՐ ՖՐՈՒՆԶԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 4-ին, հանճարեղ հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր: Մեր սիրելի Ֆրունզիկը կդառնար  82 տարեկան:
Մեծանուն դերասանը ծնվել է Գյումրիում 1930թ.: Այնտեղ էլ սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, հաճախել թատերական ինքնագործ խմբակ: 1945-46թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, իսկ 1947թ. ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբի մեջ: Այստեղ խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր: Լինելով չափազանց տաղանդավոր` նա ցուցաբերում էր իր տարիքին անհամապատասխան վարպետություն: Ապագա մեծությունը, անշուշտ, աննկատ մնալ չէր կարող: 1953թ. նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն՝ միաժամանակ սովորելով Գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Նա իր ողջ կյանքում բեմում մարմնավորեց կատակերգուի` իրականում ապրելով ողբերգական կյանքով: Մ. Մկրտչյանը մահացել է 1993թ.: Գյումրիում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ նյութեր կան դերասանի ստեղծագործական ու անձնական կյանքից: Նա կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ մենք հիշում ենք նրան, իսկ նրա դերն ու ավանդը հայ մշակույթի` թատրոնի ու  կինոյի  մեջ անգնահատելի է: Նրա մարմնավորած դերերը երբեք չեն դադարի սիրված լինել` Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա»)….




Լրահոս