ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղայիս բուժման համար DRX-9000 սարքավորում ունեցող հիվանդանոց կամ մասնավոր կլինիկա է հարկավոր: Հայաստանի Հանրապետության ո՞ր հիվանդանոցներում կամ կլինիկաներում կա այդ սարքը: Նաեւ ուզում եմ իմանալ՝ եթե տղաս պետպատվերի շրջանակներում է բուժում ստանում, ապա այդ սարքի օգնությամբ ստացած բուժումը ե՞ւս անվճար է, թե՞ ոչ:

Ալեքսանդր Ղազարյան, 73 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. DRX-9000 սարքավորումն առկա է «Դիամեդ» բժշկական կենտրոնում (հասցե՝ Հունան Ավետիսյան փողոց, 84 ):
DRX-9000 սարքավորման ժամանակակից տարբերակը՝ «Intergrityclinics», առկա է «Երեւան» բժշկական կենտրոնում (հասցե՝ Բագրատունյաց փողոց, 1):
Նշված կենտրոններում ՀՀ առողջապահության նախարարության կողմից պետպատվեր նախատեսված չէ, եւ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են վճարովի հիմունքներով:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անցել են ժամանակները, երբ արդի բժշկական սարքավորումներից օգտվելու համար անհրաժեշտ էր Եվրոպա մեկնել: Հավանաբար չի գտնվի որեւէ սարքավորում, որը մեր երկրի այս կամ այն բուժհաստատությունում գոյություն չունենա: Գների մասին, ինչպես հաճախ, ոչինչ չի ասվում, ու պարզ է, որ ծառայությունն այնքան թանկ արժե, որ առողջապահության նախարարությունը պարզապես անհարմար է զգում այդ մասին բարձրաձայնել:




Լրահոս