ՀՀ կառավարությանը վաղը կայանալիք նիստում որոշում կընդունվի, ըստ որի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կազատվի ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից:
Նրա փոխարեն, կառավարության որոշմամբ, այդ պաշտոնին կնշանակվի Վաչե Գաբրիելյանը, ով այժմ զբաղեցնում է փոխվարչապետի և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ղեկավարի պաշտոնները:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը զբաղեցնում էր նաև փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նար հանդիսանում էր ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ: