ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոշակս ստանում եմ բանկից քարտով: Հաճախ առողջությունս չի ներում (ճնշման տատանումներ ունեմ, բարձրանում է), որ ես գնամ, թոշակս վերցնեմ, եւ թոռնիկս իմ խնդրանքով քարտիցս հանում է թոշակս: Այս անգամ թոռնիկիս ասել էին, որ ես ներկայանամ, քանի որ վաղուց է՝ ինքս չեմ գնացել բանկ: Ինչո՞վ է պայմանավորված նրանց այդ պահանջը:

Արուս Մանուչարյան, 68 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ կենսաթոշակառուներ, եթե կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողին ամեն ամիս տեսնում է վճարողը՝ փոստատարը կամ բանկի աշխատողը, ապա ոչ կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողն ու վճարողը չեն տեսնում իրար, ուստի մեր խնդրանքն է ու օրենքի պահանջը, որ ոչ կանխիկ եղանակով կենսաթոշակ  ստացողը տարին առնվազն մեկ անգամ այցելի բանկ ու հայտարարություն տա այդ մասին, ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաեւ բանկում որեւէ գործարք կատարելը, իսկ դրա անհնարինության դեպքում օրենքը նախատեսում է այլ բան: Այն է՝ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության
 մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եւ իրոք, մեզ դիմած կենսաթոշակառուն որքան էլ առողջական խնդիրներ ունենա, երեւի թե կարող է տարին մեկ անգամ համապատասխան բանկ այցելել որոշ տեխնիկական խնդիրներ լուծելու համար: Արուս Մանուչարյանի պես բոլորն են վարվում: Այսինքն՝ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերը գտնվում են նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ, եւ որպես կանոն՝ հարազատներից մեկն է ամեն ամիս ստանում բանկային քարտին փոխանցվող կենսաթոշակը:




Լրահոս