«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ընկերությունը` «Արտաշատի պահածոների գործարանը», օրերս տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից: Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սերգո Կարապետյանի որդին` Վաչագան Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս դեռեւս անցած տարվա հունիսի 10-ին արտահանման ռեժիմով ընկերության անունով հայտարարագրել է ինքնասոսնձվող դրոշմապիտակներ, սակայն սահմանված ժամանակում ապրանքը չի ներկայացրել ՀՀ մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժնին:
Արդյունքում՝ հայտարարգրումից ավելի քան վեց ամիս անց` հունվարի12-ին, մաքսային ծառայությունում քննություն է նշանակվել: Որոշվել է նախարարի որդուն տուգանել 50 հազար դրամի չափով»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: