Գալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան «ձեռնամարտը» նոր փուլ է թեւակոխել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան «ձեռնամարտը» նոր փուլ է թեւակոխել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սահակյան կրտսերին` Արմանին, կառավարության նիստի ժամանակ հրապարակավ դիտողություն անելուց հետո Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել Բուռնաշին` Աշոտ Աղաբաբյանին, «դեֆոլտի» առջեւ կանգնեցնելու գործին, քանզի վերջինս, ինչպես Գալուստը, «անհնազանդություն» է դրսեւորել,  հայտարարելով, թե իրենք ոչ թե Հովիկի, այլ Սերժ Սարգսյանի կողքը «կանգնած տղերք» են:

Ու հենց դա է եղել պատճառը, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները «սկսել» են «տարհանվել» դեպի Ծառուկյանի կառուցած Աբովյանի «բիրիքնոց», որտեղ, որոշ տեղեկություններով, առեւտրականները սկզբնական շրջանում վարձավճար չեն մուծելու:

Խնամիների այդ քայլը հունից հանել է «կոնկուրենտ» խնամիական կլանին (Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինն է), եւ, մեր տեղեկություններով, նոր «վենդետան»  չի ուշանա. Սահակյանները կգտնեն «պատասխան հակահարվածի» ձեւը, ըստ ամենայնի, խորհրդարանի` արձակուրդից վերադառնալուց հետո»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս