«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությանը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու 0 տոկոս աճ:
Սա այս պահին որևէ միջազգային ֆինանսական կառույցի արած վատթարագույն կանխատեսումն է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ: Ընդամենը երեք ամիս առաջ Եվրոբանկի կանխատեսումները բավականին լավատեսական էին՝ 3.5 տոկոս 2015 թվականի համար: Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճը ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ:
ՌԴ տնտեսության վերաբերյալ Եվրոբանկի կանխատեսումները ավելի հոռետեսական են 4.8 տոկոս տնտեսական անկում այն դեպքում, երբ սեպտեմբերին կանխատեսվում էր 0.4 տոկոս աճ:
Հետսովետական տարածքում տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են միայն Վրաստանի և Ուզբեկստանի դեպքում: ՀՀ տնտեսական աճի կանխատեսման նման կտրուկ նվազում Եվրոբանկի փորձագետները տվել էին նաև 2013–ին իջեցնելով աճի կանխատեսումը 5 տոկոսից մինչև 2.5 տոկոս: Այդ կանխատեսումը իրականացավ մեկ տոկոսի շեղմամբ արձանագրվեց 3.5 տոկոս աճ: 2015 թվականի ՀՀ պետական բյուջեով այս տարի կառավարությունը կանխատեսում է 4.1 տոկոսի աճ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։