Ծառուկյանը կարա՞ որևիցե մեկի հետ խնդիր ունենա. ԲՀԿ առաջնորդը` Աշոտ Աղաբաբյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ առավոտյան հանդիպել էր «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի աշխատակիցներին:

«Գիտեք՝ իմ խոսքը գործ է. ինչ որ ասեմ, ես իմ ասածի տերն եմ: Իմանալով այսօր ժողովրդի վիճակը՝ ես որոշեցի օգնել ձեզ: Պատրաստ եմ տարածք տրամադրել առանց որեւիցե գումարի: Երբ որ դուք աշխատեք, ձեր գործը լավանա, դեմ չեմ, որ գումար վճարեք», – նշել էր նա:

Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այլեւս չեն կարողանում աշխատել, քանի որ տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, բարձրացրել է տաղավարների վարձավճարները, ինչն էլ ստիպել է առևտրականներին ընդունել Գագիկ Ծառուկյանի օգնությունը:

Armlur.am-ը զրուցեց  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և փորձեց պարզել, թե  արդյոք այդ քայլն իրեն չի թշնամացնելու Աշոտ Աղաբաբյանի հետ. «Ծառուկյանը կարա՞ որևիցե մեկի հետ խնդիր ունենա, չհասկացա, կարող է հարցը ճիշտ չե՞ք տալիս: Աշոտ Աղաբաբյանի հետ ես որեւէ խնդիր չունեմ, գիտեք՝ տնտեսական ճգնաժամա, ապրելակերպը դժվար է, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Աշոտ Աղաբաբյանն իրենց հնարավորության սահմանում պետք է աջակցեն, որ ժողովուրդը կարողանա իր գոյատևության խնդիրը ապահովել»:

Նշենք, որ ավելի վաղ Աշոտ Աղաբաբյանը պատասխանել էր. «Ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս