Այսօր Գյումրիում տեղի կունենա դաժան սպանության ենթարկված Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքը, իսկ Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ յոթ օր անց մահացավ: Դաժան սպանության մեջ մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: