Դեռևս հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մրգաշատ և Առատաշեն համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո այս մարզում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Հայտնի է, որ Մրգաշենում ձայների առավելությամբ նորից գյուղապետ դարձած ՀՀԿ-ական Գևորգ Դանիելյանը չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մի քանի օր առաջ նրա մրցակից` անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանի մարդիկ ամբողջությամբ ջարդուփշուր էին արել գյուղի ակումբը: Դե իսկ Առատաշենում էլ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել Հովհաննես Անդրեասյանին, և նրա փոխարեն գյուղապետ ընտրվեց անկուսակցական Վահրամ Հարությունյանը, ինչը նույնպես գյուղում նոր խժդժությունների տեղիք է տվել: Երկու համայնքներում էլ արձանագրված ձախողումից հետո, սակայն, ոչ մի կերպ իր տեղը չի գտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, նախ` որ ՀՀԿ ղեկավարության մոտ պարզերես դուրս չեկավ, երկրորդ` երկու համայնքի ղեկավարներն էլ իր «սվոյներից» էին ու փաստորեն նա չկարողացավ օգնել իր մարդկանց: Թերթը նշում է, որ մարզպետ Ղահրամանյանի վիճակը էլ ավելի է բարդացել այն բանից հետո, երբ նրան “վերևներից” կշտամբել են ՀՀԿ-ի պարտության համար` ասելով, որ նման բան կրկնվելու դեպքում մարզպետը մտածելու շատ բան կունենա: Թեև մարզպետ Ղահրամանյանն էլ, ըստ մարզում առկա խոսակցությունների, իրեն չի կորցրել և որպես տեղի ունեցածի արդարացում նշել է, որ ամբողջ խնդիրը գյուղատնտեսության ոլորտի մեջ է, ինքն ուրիշ ի՞նչ կարող է անել:
ՉԻ-ն փորձել է այս իրավիճակի շուրջ ստանալ նաև մարզպետի մեկնաբանությանը, սակայն նա սովորականի նման չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին, դե իսկ մարզպետարանի աշխատակագմի ղեկավար Լարիսա Մուրադյանն էլ պատասխանել է. Այս պահին ես Ղարաբաղում եմ և ձեր հարցին էլ չեմ կարող պատասխանել»:
Չորրորդ ինքնիշխանություն. Մրգաշատ և Առատաշեն համայնքներում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ