ՊԵԿ-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխային (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ` 54-ամյա Գագիկ Սմբատյանը, վարելով “Մերսեդես” մակնիշի 12 ԼՏ 003 համարանիշի ավտոմեքենան, Երևան-էջմիածին ավտոճանապարհի` դեպի Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 3-րդ շենքի բնակիչ 14-ամյա Աշոտ Կարապետյանին:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան ստացել է գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի և որովայնի փակ տրավմա և երեխան իրենց մոտից տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Սմբատյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի հարկային տեսչությունում, որպես ավագ տեսուչ:
 
լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս