ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի առջև ագրեսիայի մեջ, փոխանցում է aif.ru-ն:
ԱՄՆ ներկայացուցիչներն ու որոշ եվրոպական երկրներ արդեն բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ: Ռուսական կողմն իր հերթին այդ մեղադրանքներն անհիմն է համարում: Օբամայի խոսքերով՝ շնորհիվ ԱՄՆ ու իր դաշնակիցների «այժմ Ռուսաստանը շրջափակված է, իսկ նրա տնտեսությունը ծվեն-ծվեն է արված»:
«Մենք այն սկզբունքի կողմնակիցն ենք, որ գերտերությունները չեն կարող հարձակվել փոքր պետությունների վրա՝ դիմադրելով ՌԴ ագրեսիային, աջակցելով ուկրաինական ժողովրդավարությանն ու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին երաշխիքներ տալով»,- հայտարարել է Օբաման: