Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Մարիո Սուարեսի ապագան այս պահին հարցականի տակ է, հայտնում է Marca-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Միլանի «Ինտեր»-ը, որը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել որքան հնարավոր է շուտ: Իտալական ակումբը ֆուտբոլիստի համար 10 մլն եվրոյից ավել գումար է պատրաստ վճարել: Միաժամանակ, իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի շտապում բաժանվել ֆուտբոլիստից:
Բայց իտալական ակումբի ղեկավարությունն իր նպատակից չի հրաժարվում: Իտալացիները մտադիր են թռչել Մադրիդ, որպեսզի «Ատլետիկո»-ի ղեկավարության հետ քննարկեն Սուարեսին ձեռք բերելու հարցը: Անձամբ ֆուտբոլիստին «Ինտեր»-ն առաջարկում է ավել գումար, քան նա ստանում է իսպանական ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: