Երգող ոստիկանի մասնակցությամբ տեսանյութը՝ YouTube-ի հիթ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

YouTube-ում մի տեսանյութ է հայտնվել, որում ոստիկանության սպան կատարում է Սվիֆթ Թեյլորի «Shake It Off» երգը: Ոստիկանի կատարումը դարձել է համացանցային հիթ: Որոշ օգտատերեր անգամ կասկածում են, որ սա բեմականացում է: Սակայն ոստիկանության բաժանմունքի ներկայացուցիչները հաստատել են, որ տեսանյութը հատուկ ձայնագրություն չէ, պարզապես տեսախցիկը միացված է եղել ոստիկանի հերթապահության ժամանակ:

Նշվում է, որ ոստիկան Ջեֆ Դեվիսը պարզապես անգիր գիտի այդ երգը շնորհիվ իր 10-ամյա դստեր:

5 օրում տեսանյութը համացանցում 20 միլիոնից ավելի դիտում է ունեցել:




Լրահոս