Երեւանում, հուլիսի 11-ին, ժամը 17.12-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 38 հասցեում գտնվող “Երեւանի քաղաքացիական կառույցների ուղեմաս” ՓԲԸ-ի տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել` 17.47-ին: Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով եւ կից պահեստավորված 1 խմ փայտ: Հրդեհի հետեւանքով ձեռքերի թեթեւ այրվածք է ստացել ՓԲԸ-ի տնօրենը` 62-ամյա Սիմոն Հակոբյանը, որին շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն: