Գյումրու ողբերգության հետևում կարող է ավելին կանգնած լինել, քան «պարզապես հանցագործի խելագարությունը»: Նման ենթադրություն է արել ռուս կինոռեժիսոր ու հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը:
«Իմ անձնական կարծիքով՝ սա անհրաժեշտ է հետաքննել ամենամանրազնին կերպով: Այստեղ անգամ հարցն այդ տականքի ճակատագրի մեջ չէ, քանի որ նրա ճակատագիրն ակնհայտ է, սակայն անհրաժետ է հասկանալ նրա դրդապատճառները, քանի որ այս հանցագործության մեջ շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում. արդյոք այս ամենի հետևում ինչ-որ ավելի լուրջ բան չի կանգնած, քան պարզապես հանցագործի հիմարությունը»,- ասել է Շահնազարովը, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Ցանկանում եմ նախ և առաջ ցավակցություն հայտնել հայ ժողովրդին, սա սարսափելի հանցագործություն է, ու ես սգում եմ բոլոր հայերի հետ միասին»,- հավելել է նա:
Խոսելով այն մասին, թե ինչպես կանրադառնա այս ողբերգությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շահնազարովը նշել է, որ հայերի ու ռուսների միջև բազմադարյան կապը չի կարող խաթարել այդպիսի՝ անգամ ամենասարսափելի հանցագործությունը: