Փեշմերգայի ուժերը Մոսուլի մերձակայքում օպերացիայի արդյունքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել են Վանե բնակավայրն ու 4 գյուղ:
Տարածաշրջանում քրդական փեշմերգայի մայոր Ռաշիդ Հաջլի Ալին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում նշել է, որ ընդդեմ ԻՊ լայնածավալ մարտերը սկսվել են առավոտյան ժամերին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ:
Նրա խոսքերով՝ բացի Մոսուլից 35 կմ հեռավորության վրա գտնվող Վանե բնակավայրից՝ ազատագրվել են նաև Զիմրուդ, Թել Զեհեբ, Սեհլիջ ու Ասկի Մուսուլ գյուղերը:
Փեշմերգայի ուժերը շարժվում են դեպի Քեսքե:
«ԻՊ-ի դիրքերն ինտենսիվ ականանետային գնդակոծության են ենթարկվում: Օպերացիային օդից աջակցում է ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան: Կարող եմ պնդել, որ այսօր մենք լավ լուրեր կհաղորդենք»,- նշել է Ալին: