Հերթական մահը՝ ՔԿՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 47-ամյա դատապարտյալ Աշոտ Մանուկյանը: Վերջինս դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով գողությունը):

Մեր տեղեկությունը հաստատեցին ՔԿՎ մամուլի բաժնից՝ նշելով, որ դատապարտյալը մահացել է երեկ երեկոյան 20:25-ին: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աշոտ Մանուկյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել:




Լրահոս