
Աստղագետները հայտնաբերել են Պլուտոնի նոր՝ թվով 5-րդ արբանյակը: Հայտնագործությունն արվել է Hubble աստղադիտակով: Պլուտոնի նոր արբանյակն իրենից ներկայացնում է տիեզերական մարմին՝ 10-25 կմ տրամագծով: Արբանյակը ստացել է P5 ժամանակվոր անվանումը: Գիտնականները ենթադրում են, որ P5 արբանյակը կօգնի Պլուտոնի մոլորակային համակարգի ձևավորման հանելուկի բացատրման գործին: