Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր ենք տեսնում: Դրանք արվում են ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Քիչ չեն այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են այս ողբերգությունն օգտագործել որոշ աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Սա զզվելի է, սա անթույլատրելի է, սա հարիր չէ հպարտ հայ ժողովրդին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորն ամենախիստ պատիժը կրի: Մենք թույլ չենք տա, որ հետայսու նման բան չկրկնվի»,- ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ սույն իրավիճակից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի: