Այս պահին Գյումրիի «Շիրակ» գերեզմանատանը հազարավոր մարդիկ մասնակցում են Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը: Armlur.am-ի թղթակիցը հանրապետության երկրորդ քաղաքից հայտնում է, որ ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ էլ ԱԺ նախագահը ներկա չեն արարողությանը:
Քաղաքի գերեզմանատանը հազարավոր մարդիկ են հավաքվել և խորը ցավով դեպի երկնային արքայություն են ճանապարհում վեցամսյա փոքրիկին:
Հուղարկավորությանը ներկա են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուրադ Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուզան Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Նաիրա Կարապետյանը, Արման Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Ռուստամ Գասպարյանը, Ստեփան Մարգարյանը, Մարտուն Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: Ներկա է նաև ԱԺ աշխատակազմի հեղավար Հրայր Թովմասյանը: