Սահմանամերձ Չինարիում վերջին տասը օրերին կրակոցներ չեն հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տասը օրվա ընթացքում սահմանային լարվածություն իրենց մոտ չի նկատվել:

«Մեզ մոտ սահմանային լարվածություն չկա: Վերջին անգամ տասը օր առաջ են կրակոցներ հնչել»,- ասաց Սաղոյանը:

Հիշեցնենք, որ սահմանային վերջին լարվածությունը գրանցվել է հենց այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը հակառակորդի կողմից իրականացված հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև՝ ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող՝ 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:




Լրահոս