«Մեքսիկայի Չիուաուա քաղաքի 32-ամյա բնակիչը ճանաչվել է ամենասիրալիր հիվանդ, ով երբևէ դիմել է տեղի հիվանդանոց: Տղամարդը դիմել է հիվանդանոց՝ այգեգործական մկրատը գլխի մեջ մխրճված ու հանգիստ հայտնել հերթապահին, որ «փոքր խնդիր» ունի», – գրում է Mirror-ը:
Ականատեսների խոսքերով՝ մեքսիկացին ընկերների հետ բարում է եղել, երբ հանկարծ մոտեցել է մի անծանոթ ու սկսել է նրան վիրավորել: Տղամարդն իրեն ծայրահեղ կոռեկտ է պահել ու փորձել վիճաբանությունը կատակով ավարտել, սակայն նրան մոտեցած տղամարդը միայն ավելի է կատաղել, գրպանից հանել է այգեգործական մկրատն ու դրանով հարվածել տղամարդուն:
Այնուհետև խուլիգանը դիմել է փախուստի: Բարեբախտաբար, այժմ տղամարդը վերականգնվում է: