
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն, այսօր` հուլիսի 12-ի գիշերը, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: