2015թ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թե Երկրի, թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը մեծ հարցականի տակ է: Եղեռնի 100-ամյանկի նախաշեմին օրորոցում կրկին սրախողխող արվեցին հայ մանուկներ: Ցավով մեր իշխանությունները, նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, կուսակցությունները ինչպես միշտ անհաղորդ մնացին այդ ողբերգությանը, մինչև Մոսկվայից «դաբրո» չստացան:
Դա ևս մեկ անգամ բոլորիս ապացուցեց,որ մենք ազգային, պետական մտածողությամբ իշխանություն չունենք: Նրանք ամբողջությամբ ենթարկվում են օտարին, զուրկ են տարրական մարդկային և ազգային արժանապատվությունից: Մենք ցավակցություն ենք հայտնում հայ հավատացյալ ժողովրդին և Առաքելական եկեղեցուն` նրանց հոգևոր հովվի բարոյական մահվան կապակցությամբ:
Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գյումրիի ժողովրդին և պահանջում է ոճրագործ մարդասպանին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Իշխանություններին չի հաջողվելու ստրկացնել ժողովրդին և Երկիրը տանել գաղութացման: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին անհաղորդ չմնալ ազգային շահերին սպառնացող ցանկացած վտանգին: