
Պեկինի մետրոպոլիտենում նոր ծառայություն է գործում: Այն ուղեւորները, որոնք ամբոխի մեջ կորցրել են իրենց կոշիկները, որպես փոխնորդ կստանան ռետինե հողաթափեր: Մետրոպոլիտենի նոր ծառայությունը կկարողանա օրական սպասարկել 200 հաճախորդի: Վարձույթի կետերը հայտնվել են Չինաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի 182 կայարաններում: Հողաթափերը կառաջարկվեն 3 գունային լուծումներով, որպեսզի հաճախորդը կարողանա հագուստի գույնին համապատասխան կոշիկ ընտրել: