
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ուկրաինայի բանակի թվաքանակը 184 հազարից 250 հազար մարդու հասցնելու մտադրության մասին:
«Ուկրաինայի կառավարությունը խորհրդարան է մտցնում Ուկրաինայի Զինված ուժերի թիվը մեծացնելու մասին օրինագիծը: Մենք առաջարկում ենք Ուկրաինայի Զինված ուժերը 250 հազար մարդու հասցնել»,- հայտարարել է Արսենի Յացենյուկը:
Վարչապետն ընդգծել է, որ սույն օրենքը չափազանց կարևոր է, և որ ինքը համարում ու խնդրում է Գերագույն ռադային դիտարկել սույն հարցը հենց առաջին իսկ ընթերցման ժամանակ: