
Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի և հանձնել կոռոզիայի ենթարկված “Մոսին” տիպի 3 հրացան ու տարբեր տրամաչափի 122 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: