Թուրքիայի մեջլիսը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել 4 նախկին նախարարներին, ովքեր հրաժարական էին տվել մեծ արձագանք ստացած կոռուպցիոն սկանդալից հետ, որի մեջ շոշափվում էին նաև նրանց որդիների անունները:
Գաղտնի քվեարկության արդյունքում պատգամավորների մեծ մասը դեմ է հանդես եկել Մուամմեր Գյուլերին, Էգեմեն Բաղըշին, Զաֆեր Չաղլայանին ու Էրդողան Բայրակտարին Գերագույն դատական խորհրդին հանձնելուն, որը գումարվում է նախարարների կաբինետի գործող ու նախկին անդամների հասցեին մեղադրանքներ ներկայացնելու համար:
Ստամբուլցիներն այս որոշումը հոռետեսորեն են ընդունել. գրում է euronews-ը:
«Սա նշանակում է, որ ոչ մի բացասական կարծիք այս նախարարների մասին անգամ չի էլ քննարկվել: Ւնչ արած, անհրաժեշտ է հարգել խորհրդարանի որոշումը»,- ասել է Ստամբուլի փողոցներից մեկում հարցվածներից մեկը:
«Նման որոշումն ահազանգ կլինի մեր հանրության համար՝ գողություններն օրիկանացրին: Իշխող կուսակցությունը որոշում է կայացրել երկրի նախագահի ճնշման տակ»,- դժգոհում է մեկ այլ ստամբուլցի: