
Նյու Յորքում փոստատարի հագուստ հագած կեղծ փոստատարը 10 րոպեում 2 բանկ է թալանել: Որեւէ կասկած չառաջացնելով՝ հանցագործն այցելել է Նյու Յորքի բանկերից մեկը եւ գանձապահին ներկայացրել գումար կանխիկացնելու կտրոն։ Կասկած չառաջացնելու համար զեղծարարը ցուցադրաբար ատրճանակն ամրացրած է եղել գոտկատեղին։ Գանձապահը ռիսկի չի դիմել՝ հանցագործին տալով մոտի եղած կանխիկ գումարը, ով անմիջապես այն վերցրել եվ հեռացել է։ Մոտ 10 րոպե անց նման դեպք է արձանագրվել առաջին դեպքից մի քանի թաղամաս այն կողմ գտնվող բանկում: Այդտեղի գանձապահի մոտ նույնպես կասկած չի առաջացրել կեղծ փոստատարը եւ ստանալով պահանջած գումարը՝ հեռացել է։