Երևանցները` ոճրագործ Պերմյակովին դատելու տարբերակների մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որքան էլ մեր հասարակությունը հնարավորն արեց` սառնասրտորեն մոտենալու տեղի ունեցածին, այսուհանդերձ, մարդկանց հիմա էլ հանգիստ չեն տալիս ոճրագործի շուրջ ծավալվող քննարկումները:

Սկզբում թվում էր, թե սա խնդիր է, որը քննարկման ենթակա չէ, և Պերմյակովը պետք է դատվի միայն Հայաստանում ու ՀՀ -ում գործող օրենքներով: Ուշագրավ է, որ նախորդող օրերի ընթացքում հակասական մեկնաբանություններն ու կարծիքները մեկը մյուսին են հաջորդում ` էլ ավելի խճճելով հանցագործին արդարացիորեն դատելու հույսերը:

Երևանցիները նույնպես այն կարծիքին են, որ Վ. Պերմյակովի՝ ռուսական կողմին հանձնելու դեպքում լիովին կասկածի տակ կառնվի նրա հետագա ճակատագիրը ու շատ չանցած նա մինչև անգամ ազատության մեջ կհայտվի: Մեր զրուցակիցներից շատերն էլ հաշվեհարդարի կոչ էին անում, ինչը հասկանալի պատճառներով՝ մեր տեսանյութում չենք ներկայացնում:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս