Դոլարի փոխարժեքը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 476.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.52 դրամով: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.14 դրամ (նվազել է 3.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 719.73 դրամ (նվազել է 4.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (նվազել է 0.11 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 271.2 դրամ, ոսկին՝ 19,571.37 դրամ, պլատինը՝ 19,421.56 դրամ:

Հունվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 471.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:




Լրահոս